90-ականների նորաձևությունը վերադառնում է․ 4 թրենդ, որ պարտադիր է ունենալ
LifestyleԳաղտնիք չէ, որ նորաձևությունը մշտապես կրկնվում է։ Այն, ինչ նորաձև էր 90-ականներին, այժմ կրկին գրավում է նորաձևության ցուցադրություններն ու ոճային աղջիկների զգեստապահարանները։
Cosmo-ն գրում է, որ 90-ականների նորաձևությունը կառուցվում էր MTV հեռուստաալիքով երևացող աստղերի ոճի հիմքով։ Բոլորը ցանկանում էին նրանց նմանվել ու փորձում էին նմանատիպ հագուստ գտնել։ Այժմ, այդ նույն թրենդները կրկին նորաձև են դարձել։
Ահա, թե ինչ պետք է ունենալ այս տարի։
Գիշերազգեստի ոճով հագուստ
Սա այդքան էլ վատ չէ, որքան կարող էիք մտածել։ Գիշերազգեստի ոճով հագուստն արդեն երկար ժամանակ է նորաձև է, սակայն այս սեզոնին առավել նորաձև կլինեն կորսետներն ու բրան, որոնք պետք է շապիկների կամ վերարկուների վրայից հագնել։


Երաժշտական սիմվոլիկա
Տարբեր երաժշտական խմբերի լոգոտիպներով շապիկներն ու վերնաշապիկները չափազանց նորաձև կլինեն այս տարի։ Դրանք մեծ տարածում ունեին 90-ականներին և այժմ կրկին շրջանառության մեջ են մտնում։ Կարող եք դրանք համադրել նույնիսկ դասական հագուստի հետ։


Ցանցավոր հագուստ
Ցանցավոր հագուստն այժմ շատ նորաձև է, հատկապես, եթե ցանցավոր զուգագուլպաները համադրեք ճղճղված ջինսերի հետ։ Մի վախեցեք փորձարկումներ անել ու խիզախ կերպարներ ստանալ։


Լաքապատ կաշի
Լաքապատ կաշին 90-ականների խորհրդանիշը կարող է համարվել։ Դրանք չափազանց նորաձև ու տարածված էին այն տարիներին և այժմ կրկին նորաձևություն են վերադառնում։
