Գրիշա Աղախանյանի կինը` սկանդալային վիդեոյի, ոչ սթափ լինելու և Գրիշայի զայրույթի մասին
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի Շողեր Թովմասյանը, կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում։ Երեկ` Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, նա ուղիղ եթեր է մտել ակումբներից մեկից, ինչն առաջացրել է շատերի զայրույթը։ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել, որ որպես զոհերի հիշատակը հարգելու տարբերակ` նա ընտրել է երգելը, պարելը և ծիծաղելը: Ըստ հրապարակման` օգտատերերից մեկի` «Ողբամ քեզ հայ ժողովուրդ, գոնե ոչ այսօր, ոչ այսպես մասսայական» մեկնաբանությանը Շողերը պատասխանել է «Ողբամ ձեզ, պատերազմ էր, անցավ, գնաց», ապա դադարեցրել է ուղիղ հեռարձակումը:
Tert.am Life–ն այս մասին զրուցեց Շողերի հետ։ Նա նշեց, որ դա իր բացթողումն էր։ «Ես Թբիլիսիում էի` ինձ հարազատ մարդկանցից մեկի տարեդարձին։ Ես իրեն պատմեցի, որ ապրիլի 2–ին քառօրյա պատերազմի տարելիցն է, որի ժամանակ շատ տղաներ են զոհվել։ Նա ասաց` հիմա հայկական երաժշտություն կպատվիրենք տղաների համար։ Պատվիրեցինք Անատոլի Դնեպրովի և Թաթայի Армения моя երգը։ Իմ սխալն էր ուղիղ եթեր մտնել, որովհետև դրանից հետո գնաց տաշի–տուշի երաժշտություն, ուղիղ եթերում դա վերահսկելի չէ։ Սկսեցինք բոլորս պարել, մարդու ծնունդն է, ինքն այլ երկրում է ապրում։ Մենք չէինք կարող ողբալ այդ մարդու ծնունդին։ Ես ընդունում եմ իմ սխալը, չարժեր ուղիղ եթեր մտնել»,– ասաց Շողերը։
Շարունակությունը` այստեղ: