Վարդան Սարգսյանը հանդիպել է «Մերժվածը» հեռուստասերիալի աստղ Ռոհիտ Խուրանայի հետ. լուսանկարներ, տեսանյութ
Lifestyle«Տնից հեռու» նախագծի հաղորդավար Վարդան Սարգսյանը, ինչպես եւ խոստացել էր իր հետեւորդներին, հաղորդման շրջանակներում հանդիպել է բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալից հայտնի դերասաններից մեկին՝ ֆիլմում Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանային:
Վարդանը ներկայացրել է հանդիպումից մի փոքրիկ հատված, որտեղ Ռոհիտը ողջունում է իր հայ երկրպագուներին.
«Ողջույն բոլորին, հուսով եմ՝ ինձ ճանաչեցիք, որովհետեւ ֆիլմում ես երկար մազերով եմ, իսկ հիմա դրանք կարճ են»,- կատակել է բոլիվուդյան աստղը:
Ի դեպ, Ռոհիտը նաեւ Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել հայ հաղորդավարի հետ.
«Շատ հաճելի էր քեզ հանդիպելը: Շնորհակալ եմ, որ ինձ քո շոուի մի մասնիկը դարձրեցիր»,- լուսանկարը մակագրել է դերասանը:
