Մեր ժողովուրդը անընդհատ վատին սովորում է, համակերպվում ու անցնում առաջ. Լուսինե Բադալյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ ապրիլի 2-ի խորհուրդը մեր հասարակության տարբեր շերտերի կողմից տարբեր կերպ էր ընկալվում. Մի մասի համար ապրիլի 2-ը Արցախյան քառօրյա պատերազմի տարելիցն էր, իսկ մյուս մասի համար՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները: Կեսգիշերից հետո քաղաքի տարբեր անկյուններից հրավառություններ էին երեւում՝ դրանք արձակվում էին ընտրատեղամասերի տարածքներից: Արցախյան քառօրյա պատերազմի տարելիցին հրավառություն արձակելն ինչպես քաղաքացիներից շատերին, այդ թվում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին, խիստ զայրացրել է: Այս ցավոտ երեւույթի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում Լ. Բադալյանը հանդես է եկել գրառմամբ.
«Մի բան էլ ասեմ ու էլի չքվեմ: Երեկ, եթե հանկարծ մեկս շփոթվեր ու ուրախ նկար հրապարակեր, արագորեն կգամեիք անարգանքի սյունին, «ազգի դավաճան» պիտակը կխարանեիք ճակատներիս ու կուղարկեիք գրողի ծոցը, բայց գիշերվա ժամը 3-֊ին համատարած հրավառությունների մասով` չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Ինչու՞, որովհետև... դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք... էլ չբողոքեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավարուհի՝ դնելով հետևյալ հեշթեգը. #մեռնեմՍտոկհոլմյանՍինդրոմին:
Շարունակությունը` այստեղ: