Սանկտ Պետերբուրգի իշխանությունները 23 մլն ռուբլի են հատկացրել պայթյունի հետևանքով մահացածների և տուժածների ընտանիքներին
International newsՍանկտ Պետերբուրգի իշխանությունները 23 միլիոն ռուբլի են հատկացրել մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների և մահացածների ընտանիքներին: Այս մասին ТАСС-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան:
«Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կարգադրությամբ բյուջեից 23 միլիոն ռուբլի կհատկացվի», - ասել է Միտյանինան:
Նա նաև նշել է, որ մահացածների ընտանիքներին կհատկացվի մեկական միլիոն ռուբլի, ծանր վնասվածքներ ստացածների ընտանիքներին` 500 հազարական ռուբլի, իսկ թեթև վնասվածքներ ստացածների ընտանիքներին` 250 հազարական ռուբլի: