Մեղրախոտը սպանում է նիկոտինի ցանկությունը, օգնում է նիհարել և բուժում է հիպերտոնիան
LifestyleMedical Daily-ն ներկայացրել է ստևիա կամ մեղրախոտ կոչվող դեղաբույսի օգտակար հատկությունները, որն օգնում է բուժել շաքարախտը, հիպերտոնիան և նպաստում է ավելորդ քաշից ձերբազատվելուն:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, այս բույսը կարող է օգնել ծխելը թողնել ցանկացողներին, ովքեր կարծում են, որ ծխելը թողնելով ավելորդ քաշ կհավաքեն: Այս դեղաբույսը սպանում է նիկոտինի ցանկությունը և միևնույն ժամանակ օգնում նիհարել:
Մեղրախոտը կարելի է օգտագործել որպես դիմակ մաշկի խնամքի համար, քանի որ այն սնուցում, հարթեցնում է մաշկը, օգնում վերացնել կնճիռները: Այն կիրառում են բշտիկների կամ մաշկաբորբի դեմ պայքարում:
Ստևիան հնարավոր է գտնել չորացրած տերևների, կանաչ կամ սպիտակ փոշու կամ հեղուկ տեսքով: Այն կարելի է անգամ աճեցնել նաև տան պայմաններում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: