Սիրո հորմոնը կկարողանա՞ բուժել հարբեցողներին
LifestyleՕկսիտոցինը (սնուցող նյութի տեսակ, որը հայտնի է որպես սիրո հորմոն) օգնում է հաղթահարել ալկոհոլային կախվածությունը: Վերջերս նման հայտարարություն են արել Հյուսիսայի Կարոլինայի համալսարանի գիտնականները,-հայտնում է BBC-ն:
Հետազոտողները փորձ են կատարել և ալկոհոլային կախվածություն ունեցող 11 կամավորների առաջարկել է օրական օկսիտացինի 2 չափաբաժին:
Զուգահեռ նրանց առաջարկվել է նաև «Լորազապեմ» «սթափեցնող»՝ դետոկսիկացիոն դեղամիջոցը: Օկսիտացին ընդունողների շրջանում սկսել էր դիտվել ալկոհոլից ունեցած կախվածության նվազում:
Արդյունքում՝ Օկսիտացինի ընդունումը թույլ էր տվել նաև աստիճանաբար նվազեցնել նաև «Լորազեպամի» չափաբաժինը: 4 հոգի ընդհանրապես կարողացել էր հրաժարվել սթափեցնող դեղամիջոցից:
Գիտնականներին առայժմ հայտնի չէ, թե ինչպես է գործում օկսիտոցինը, սակայն նրանք պնդում են, թե դա կողմնակի ազդեցություններից զերծ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: