Տեսողական ինֆորմացիան կարող է ազդել համի զգացողության վրա
LifestyleԳիտնականները պարզել են, որ ածխաջրերով հարուստ սննդին նայելիս, ինչպիսիք է օրինակ պիցցան, համեղ թխվածքները այն ավելի համեղ է թվում, քան իրականում է:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ փորձը ցույց է տվել, որ արտաքնապես պիցցան կամ թխվածքներն ավելի գայթակղիչ են եղել, քան օրինակ ձմերուկը կամ կանաչ լոբին:
Գիտանականների խոսքով` սա ապացուցում է սննդի տեսողական ընկալման կարևորությունը: Ընդհամենը մեկ հայացքը բավարար է, որ մարդը համի մասին պատկերացումներ կազմի:
Փորձագետները 14 կամավորներին ցուցադրել են տարբեր սննդի նկարներ, բացի այդ սկանավորել են նրանց գլխուղեղները, պարզելու` արդյոք մարդը հաճույք է ստանում այս կամ այն նկարից: Պարզվել է, որ ածխաջրերով հարուստ սննդի նկարներն շատ մեծ հաճույք են պատճառել մարդկանց:
Մասնագետների կարծիքով, այս ենթադրություններն առաջիկայում թույլ կտան բուժել զանազան սննդային խանգարումներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: