Ստոլտենբերգն առաջընթաց Է արձանագրել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում
International newsՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ առաջընթաց Է տեսնում Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի հարաբերություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք համաձայն չենք շատ հարցերի շուրջը, բայց այնուամենայնիվ հասել ենք առաջընթացի, օրինակ, այն բանում, ինչ վերաբերում Է զորքերի տեղաշարժի թափանցիկությանը»,- հայտարարել Է Ստոլտենբերգը Handelsblatt թերթում հրապարակված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը բարելավման նշաններ տեսնում Է արդյոք ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում:
Նա նաեւ նշել Է, որ ՆԱՏՕ-ն առճակատում եւ սպառազինությունների նոր մրցավազք չի ցանկանում Մոսկվայի հետ: «Ռուսաստանը մնում Է մեր հարեւանը, որի հետ մենք պետք Է եւ ցանկանում ենք ընդհանուր լեզու գտնել: Այդ պատճառով մենք չպետք Է դադարեցնենք երկխոսությունը Ռուսաստանի հետ»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: