Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սեւ հագուստով՝ ռոմանտիկ ընթրիքին
LifestyleՔիմ Քարդաշյանի հանգստյան օրերն իրադարձություններով լի էին։ 36-ամյա հայուհուն հաջողվեց իր վրա ուշադրություն հրավիրել Fashion Los Angeles Awards մրցանակաբաշխության ժամանակ, իսկ այսօր արդեն կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ, ստուդիայում տեսաձայնագրում է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական նոր դրվագը։

Սակայն մեկ քայլ հետ կատարելով՝ նշենք, որ հանգստյան օրերին Քիմն ու Քանյեն հիշել են, որ իրենք անձնական կյանք ունեն եւ ռոմանտիկ հանդիպում անցկացրել, իսկ ավելի կոնկրետ՝ ընթրել են սուշի ռեստորանում։

Ռեփերն ու ռեալիթի շոուի աստղն այդ երեկո նախընտրել են հագնել սեւ հագուստ։
Սակայն ամուսինների տրամադրությունը չէր համապատասխանում հագուստի գույնին, այլ հակառակը՝ նրանք բարձր տրամադրությամբ էին։


Հիշեցնենք, որ այսօր հայտնի պարբերականներն անընդհատ գրում են Քիմի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների զուգընկերոջից՝ ռեփեր Tyga-ից բաժանվելու մասին։
Աղբյուրը` Daily Mail
Լուսանկարները` AKM-GSI, Xposure, GCImages