Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարկային պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար

Society

Ավարտվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը: Իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները. արդյունքում 3 անձի, այդ թվում` երկու գլխավոր հարկային տեսուչի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար:

Հիմնավորվել է, որ վերջիններս իրենց հանցավոր արարքներով էական վնաս են պատճառել պետության շահերին, որն արտահայտվել է ինչպես պետական մարմնի հեղինակազրկմամբ և հարկային ծառայողի կոչման արատավորմամբ, այնպես էլ գույքային վնասով. տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները շուրջ 4 մլն ՀՀ դրամի չափով պակաս են հաշվարկել:

Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան Մխիթարյանը մինչև 05.09.2016թ.-ը` ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, խախտելով հարկային օրենսդրության պահանջներն ու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հարկային ծառայողի վարքագծի կանոնները, միաժամանակ վարել է «Գոլհիլ» ՍՊԸ ընկերության հաշվապահական հաշվառումը` այդպիսով իրեն կախվածության մեջ դնելով ընկերության փաստացի տնօրինողներ Գոհար և Ռազմիկ Վլասյաններից և զբաղվելով նրանց հովանավորչությամբ ու հաշվապահական խորհրդատվությամբ:

Այսպես, տեղեկանալով ՊԵԿ քննչական վարչության վարույթում Գ.Վլասյանի  վերաբերյալ քրեական գործով կատարված և ի պաշտոնե իրեն հանձնարարված հարցումների մասին, այդ մասին հայտնել է Վլասյաններին: Բացի այդ, ի պաշտոնե տեղյակ լինելով «Գոլհիլ» ընկերության  կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու մասին, Տ. Մխիթարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները. նշված տեղեկատվությամբ տեսչության այլ բաժինների հետ չի փոխանակվել ու չի ապահովել դրա հետ կապված կամերալ ուսումնասիրությունների անցկացումը:

Ավելին, 2016թ.-ի սեպտեմբերին, երբ Տ. Մխիթարյանն արդեն զբաղեցրել է նույն հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, Գ.Վլասյանից տեղեկացել է «Գոլհիլ» ՍՊԸ-ի կողմից 2015թ.-ին 4 բեռնատար ավտոմեքենաների շահագործման մասին,  սակայն համակարգ է մուտքագրել դրանցից միայն 2-ի ելակետային տվյալները, որի հետևանքով հիշյալ ընկերության հարկային պարտավորությունները շուրջ 2 մլն ՀՀ դրամի չափով պակաս են հաշվարկվել:

Բացի այդ, Տ. Մխիթարյանը, դարձյալ խախտելով հարկային օրենսդրության պահանջները, ստանձնել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված մեկ այլ` «Օհանտրանս» ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման պարտականությունը: Այդ ընթացքում, նույն տեսչության ընթացիկ հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմեն Մուրադյանից տեղեկանալով հիշյալ ընկերության կողմից խախտում կատարելու փաստ հայտնաբերելու մասին, կրկին չարաշահել է պաշտոնեական դիրքը և վերջինիս խնդրել թաքցնել խախտումը, որպեսզի «Օհանտրանս» ՍՊԸ-ի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջանան: Ա. Մուրադյանն էլ, կատարելով գործընկերոջ խնդրանքը, վերադասին այդ մասին զեկուցագիր չի ներկայացրել և ստուգում չի նախաձեռնել:

Դրա հետևանքով այս ընկերության հարկային պարտավորությունները ևս շուրջ 2 մլն դրամով պակաս են հաշվարկվել: Այնուհետև Տ. Մխիթարյանը զանգահարել է «Օհանտրանս» ընկերության տնօրեն Սարգիս Մելքոնյանին և դրա դիմաց, ինչպես նաև խնդրի մասին նախապես տեղեկացնելու  և ստուգումը կանխելու համար  կաշառք է պահանջել: Ս. Մելքոնյանը համաձայնվել է և իր օգտին ապօրինի անգործություն դրսևորելուն նպաստելու ‚ համար Տ. Մխիթարյանին կաշառք  տվել:

Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու համար Տ. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 311-րդ հոդվածի 2-րդ մասով,  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Ա.  Մուրադյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառք տալու համար «Օհանտրանս» ՍՊԸ տնօրեն Ս. Մելքոնյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues