Իսրայելը պաղեստինյան բնակելի շենքեր է քանդել Երուսաղեմում
International newsԻսրայելական ուժերը պաղեստինյան 4 բնակելի համալիր են ոչնչացրել Երուսաղեմի մերձակա գյուղում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, իսրայելցիները երկուշաբթի հարձակում են իրականացրել են Ազ-Զաեմ գյուղում, որտեղ բուլդոզերների օգնությամբ 4 շենք են քանդել:
Ինչպես նշվում է, երկուշաբթի երեկոյան զանգվածային բախումներ են սկսվել իսրայելցի զինվորականների և պաղեստինցի երիտասարդների միջև, որի ժամանակ մեկ իսրայելցի է վիրավորվել: Իսրայելական ուժերը 13 պաղեստինցու են ձերբակալել բախումներից հետո: