Մելանշոնը շահել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների միջեւ կայացած բանավեճը
International news «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնն իր հայրենակիցներին առավել համոզիչ Է ներկայացել Ֆրանսիայի նախագահի թեկնածուների բանավեճի մասնակիցների թվում, ինչի մասին վկայում են Elabe-ի անցկացրած հարցման արդյունքները:
Այսպես, հարցվածների 25 տոկոսը Մելանշոնին ճանաչել Է լույս ապրիլի 5-ի գիշերն ավարտված հեռուստաբանավեճերի հաղթող:
Երկրորդ տեղում «Հառաջ» շարժման թեկնածու Էմանուել Մակրոնն Է (21 տոկոս), երրրորդում՝ «Հանրապետականներ» աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (15 տոկոս): «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չորրորդն Է (11 տոկոս):
Հարցումն անցկացվել Է բանավեճերից հետո: Դրանց մասնակցել են 1024 քաղաքացիներ:
Մինչդեռ ֆրանսիական ԶԼՄ-ներից մի քանիսն իրենց կայքերում հրապարակում են առցանց հարցումներ, որոնք ներայացնում են ուժերի այլ դասավորություն: Օրինակ՝ Figaro թերթի կայքում քվեարկել Է ավելի քան 70 հազար մարդ, ընդ որում 52 տոկոսը նախապատվությունը տվել Է Ֆիյոնին, 16 տոկոսը՝ Մելանշոնին, իսկ 10 տոկոսը՝ Մակրոնին:
Հեռուստաբանավեճերին մասնակցել են երկրի նախագահի բոլոր 11 գրանցված թեկնածուները: Նրանք ուշադրությունը կենտրոնացրել են առավելապես ներքին թեմաների վրա: Նաեւ քննարկել են Ֆրանսիայի դերը Եվրամիությունում, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարը Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: