ԻՊ-ի ահաբեկիչները Թրամփին հիմար են կոչել
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առաջին անգամ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Խմբավորման ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուհաժերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սնանկ է եւ «երկրի ավարտի նախանշաններն ակնհայտ են բոլորի համար»:
«Որեւէ ապացույց պետք չէ՝ հաստատելու համար փաստը, որ ձեզ հիմար է կառավարում, որը չգիտի, թե ինչ է Սիրիան կամ Իրաքը, կամ էլ իսլամը»,- ասված է հայտարարությունում: