Պյոտր Պորոշենկոն Մարիա Գայդարին իր խորհրդական է նշանակել
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր խորհրդական է նշանակել 34-ամյա Մարիա Գայդարին՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունից։ Գայդարը Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր է։ Այս մասին ասել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Մարիա Եգորի Գայդարին նշանակել Ուկրաինայի նախագահի խորհրդական», - ասվում է փաստաթղթում։
Մարիա Գայդարին դեռեւս 2015-ի հուլիսին աշխատանքի է հրավիրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին։ Սակայն 2016-ի մայիսին Գայդարը ստիպված է եղել ազատվել փոխնահանգապետի պաշտոնից, քանի որ Ռուսաստանի քաղաքացի էր, իսկ ըստ նոր օրենքի՝ պաշտոնայները չեն կարող բացի ուկրաինականից մեկ այլ քաղաքացիություն ունենալ։ Սակայն Գայդարը մնաց Օդեսայի մարզխորհրդի պատգամավոր, որտեղ ընտրվել էր 2015-ին։