Ծորակի խմելու ջուրը վտանգավո՞ր է հղիների համար
LifestyleԳիտնականները հղի կանանց խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել խմելու ջրից, քանի որ այն կարող է մահածնության եւ հղիության հետ կապված մի շարք բարդությունների առաջացման պատճառ դառնալ:
Mediacal Daily-ի փոխանցմամբ` գիտնականները փորձել են մահածնության՝ կրկնակի եւ ընկերքի անջատման (արգանդի պատից)՝ 1,35 անգամ բարձր ռիսկերի, ինչպես նաեւ հեշտոցային արյունահոսության այսքան հաճախակի դեպքերի պատճառը պարզել: Հետազոտության արդյունքներն այն մասին են փաստում, որ երեւույթի պատճառը բնակավայրում օգտագործվող՝ տետրաքլորէթիլենով հարուստ խմելու ջուրն է:
Գիտահետազոտական խմբի անդամները տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությամբ ջրի ազդեցությանը ենթարկված շուրջ 1100 կանանց հղիության ընթացքն են ուսումնասիրել՝ ի համեմատության 1000 մասնակիցների, որոնք մշտապես մաքուր ջուր են խմել:
Ամանաբարձր ռիսկային խմբում Քեյթ Քոդի բնակչուհիներն են ներառվել, քանի որ բնակավայրը սպասարկող խմելու ջուրը 1960-1980թթ.-ին վինիլապատ ասբեստացեմենտային խողովակներով է շրջանառվել, ինչը կարող է տետրաքլորէթիլենի արտահոսքի պատճառ դառնալ:
Նրանք փաստել են, որ մահածնությունը սովորաբար 60 հղիություններից մեկի պարագայում է արձանագրվում: Մինչդեռ տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությունը կարող է, հղիության 20-րդ շաբաթից հետո՝ մինչ ծննդաբերության մեկնարկը, ցուցանիշի կրկնապատկման հանգեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: