Yerevan, 16.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի ՀԿ-ները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Բուլբյուլօղլու թեկնածության դեմ նամակ են հղել Գուտերեշին

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ն կոչն է ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով: Սույն նամակը նաև ուղարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր Մարմնի 58 Անդամ Երկրների ներկայացուցիչներին, ինչես նաև այլ պատկան մարմիններին:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ: 

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի Կոչը Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին 

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան» զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Մուրթուզա օղլու Մեմեդովի(ով հայտնի է Բյուլբյուլօղլիբեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ: 

Անկախ քաղաքական օրակարգից, ազգային և կրոնական պատկանելությունից, ՓոլադԲյուլբյուլօղլուն, իր կարիերայի ընթացքում շարունակաբար ցուցաբերել է անձնային հատկանիշներ, որոնցում տեղ չունեն բարոյական սկզբունքայնությունը, մարդկային և մշակութային բազմազանությունն ու արժեքները:

Եթե Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ոչնչացնող մարդու՝ նույն կազմակերպության գլխավոր տնօրեն դառնալու նախադեպ: Նրա առաջադրումն ինքնին արդեն իսկ խարխլում է այն բարոյական հիմքը, որի վրա կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ստեղծում է մի շատ վտանգավոր նախադեպ: 

Բյուլբյուլօղլու տասնութ տարվա կարիերան, որպես Ադրբեջանի Մշակույթի նախարար, լի է Հարավային Կովկասի, և անգամ իր սեփական ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ կատարած հանցանքներով: 

Որպես նախարար իր պաշտոնավարության ընթացքում Նախիջևանի Ջուղա քաղաքի միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային Ժառանգություն, համակարգված և սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին, մինչդեռ Եվրոպական խորհրդարանի 10 պատգամավորի արգելվել էր մուտք գործել այդ ավերածությունների վայր: 

ԱՄՆ-ի՝ Գիտության Զարգացման Ասոցիացիայի՝ 2009թվականի և «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի»՝ 2003 և 2006թթ. կողմից արբանյակային պատկերների գիտական ուսումնասիրության արդյունքները նշված զարհուրելի հանցանքի անհերքելի ապացույց են:

Լինելով Ադրբեջանի Մշակույթի նախարար, այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում, Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել՝ ի դատապարտում այս արհավիրքի և ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ հանցանքը կանխելու կամ կանգնեցնելու ուղղությամբ: 

Բյուլբյուլօղլիննաև պատասխանատու է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, լեզգի, թալիշ, ավար, թաթ, թաթար, ցախուր, ուդին, քուրդ և հայ ազգի ներկայացուցիչների բռնի միաձուլման համար:

«Ռասսիզմի և խտրականության դեմ Եվրոպական Հանձնաժողով»-ի 2007թ․-ի զեկույցը Ադրբեջանի մասին լավագույնս արտացոլում է այնիրավիճակը, որում հայտնվել էր Ադրբեջանը՝ Բյուլբյուլօղլու տասնութ տարվա աշխատանքի արդյունքում:

Բյուլբյուլողլուպաշտոնավարումը նաև նշանավորվել է Ադրբեջանի մտավորականության և մշակութային էլիտայի, մասնավորապես, գրողների, արվեստագետների և լրագրողների նկատմամբ ճնշումներով, եթե վերջիններս անգամ փոքր-ինչ շեղվել են Ադրբեջանի իշխանությունների ազգային պատմա-քաղաքական օրակարգից:Բյուլբյուլօղլու հիսուն տարվա ընկեր, լեգենդար երգիչ ՄուսլիմՄագոմաևի խոսքով՝ «Որպես արվեստի մարդ, ես չեմ կարող ինձ թույլ տալ այցելել Բաքու, քանի դեռ ՓոլադԲյուլբյուլօղլին տնօրինում է Մշակույթի նախարարությունը: Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ մշակույթը երկար ժամանակ և սիստեմատիկ ոչնչացվում է Մշակույթի նախարարի կողմից» (հարցազրույց, Ռեգնումնյուզ, 2005): 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության մեջ ասված է. «Քանի որ պատերազմները սկսվում են մարդկանց մտքերում, մարդկանց մտքերում է, որ խաղաղության պաշտպանությունը պետք է կառուցվի»: Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է շուտով ունենալ Գլխավոր տնօրեն, ով շարունակաբար դիմում է ռազմետենչ և պատերազմական հռետորաբանության՝ Արցախյան հիմնախնդրի մասին կարծիք հայտնելիս: Բյուլբյուլօղլու, որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան պաշտոնավարման ընթացքում, նա բազմիցս հրապարակավ ցանկություն և պատրաստակամություն է հայտնել զենքը ձեռքինմասնակցելԱրցախում պատերազմական գործողություններին՝ լիարժեք արհամարհանքի մատնելով մարդասիրական արժեքները: Այս պատճառով մենք չենք տեսնում նշվածանընդունելի թեկնածությանընախապատվություն տալու որևէ տրամաբանական հիմնավորում: 

Մենք, որպես «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա», գտնում ենք, որ Փոլադ Բյուլբյուլօղլին, ելնելով իր՝ նախադեպերի միջոցով դրսևորածանձնային հատկանիշներից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում, կխարխլի այն բարոյական հիմնասյուները, որոնց վրա կազմավորված և գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և այս մարդասիրական կազմակերպությունը կընկղմվի խավարի մի նոր ժամանակաշրջան՝նշանավորված համաշխարհային մշակութային և մարդկային արժեքների նկատմամբ հանցավոր անտարբերությամբ և կողմն ակալությամբ: 

Հ.Գ. Նամակի բնօրինակը պարունակում է առավել մանրամասն տեղեկություններ և բոլոր անհրաժեշտ հղումները»։

35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI