Ֆրանսիայում նոր հետաքննություն են սկսել նախագահի թեկնածու Մարին Լե Պենի դեմ
International newsՖրանսիայի դատախազությունը մասնագիտական գաղտնիք բացահայտելու գործով նոր հետաքննություն է սկսել «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ, երկրի նախագահական թեկնածու Մարին Լե Պենի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, խոսքը վերաբերում է փետրվարի 20-ին կուսակցության շտաբ-բնակարանում տեղի ունեցած խուզարկության ժամանակ հայտնաբերված փաստաթղթերին: Դրանք առգրավվել էին Եվրախորհրդարանում Լե Պենի օգնականների կեղծ զբաղվածության մասին գործի առնչությամբ:
Ոստիկանությունը պարզել է, որ փաստաթղթերի մեջ ոստիկանության ներքին տվյալներ են եղել, որոնք վերաբերել են 2015-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին:
Դատախազությունում կարծում են, որ այդ փաստաթղթերը կուսակցության տիրապետության տակ կարող էին հայտնվել միայն անօրինական ճանապարհով: