ԱՄՆ-ում F-16 կործանիչ է վթարվել
International newsԱՄՆ-ում F-16 կործանիչ է ընկել: Ինչպես տեղեկացնում է CBS News-ը, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան:
Ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիսարևելյան Մերիլենդ նահանգում գտնվող ծովային ավիացիայի Էնդրյուս ռազմաբազայից 3 կմ հեռավորությամբ:
Հաղորդվում է, որ օդաչուն հասցրել է ինքնանետում իրականացնել: Ավելի ուշ նրան գտել են զինվորականները:
Ինքնաթիռը վթարվել է լեռնային տեղանքում, սակայն իշխանություններն, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել են տեղի բնակիչներին: