Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի իր նախագիծն Է ներկայացրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ
International news Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն Է ներկայացրել Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ բանաձեւի իր նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
«Մենք առաջարկել են մեր, գործնական ոգով կազմված հակիրճ նախագիծը, որը նպատակամղված Է իրապես հետաքննություն անցացնելուն, այլ ոչ թե մեղավորներին նշելուն նախքան փաստերի ճշտումը»,- ասել Է Ստրժիժովսկին: Նա հավելել Է, որ Անվտանգության խորհրդի անդամները կոնսուլտացիաներ են սկսել բանաձեւի «փոխզիջումային նախագագիծ» մշակելու համար:
Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ԱԽ-ի քննարկմանն են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը դատապարտում Է քիմիական զենքի կիրառումը Իդլիբում: Փաստաթուղթը նաեւ մի շարք պահանջներ Է բովանդակում սիրիական իշխանությունների նկատմամբ:
Ռուսական կողմը քննադատել Է բանաձեւի այդ նախագիծը: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնովը հայտարարել Է, որ փաստաթուղթը «պատրաստվել Է հապճեպորեն եւ աչքի Է ընկնում խիստ անփութությամբ»: ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը նշել Է, որ Մոսկվան պատրաստ Է վետո դնել դրա վրա:
Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել Է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել Է 58 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Կենտրոնը նշել Է, որ հարվածը կարող Էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:
Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել Է սիրիական օդուժը: Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում Էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում Էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում Էր Հալեպում: