Սիրիայում ելուզակային կազմավորումներին աջակցության դադարեցումը Եվրոպան զերծ կպահի ահաբեկչությունից. Ասադ
International news Եվրոպայի երկրները պետք Է դադարեցնեն Սիրիայում աջակցություն ցույց տալ ելուզակային կազմավորումներին, եթե նրանք ցանկանում են իրենց պաշտպանել ահաբեկչությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորվաթական «Վեչեռնի լիստ» թերթում հրապարակված հարցազույցում, որն ապրիլի 6-ին զետեղվել Է նախագահական դիվանատան կայքում:
Նրա խոսքով՝ Դամասկոսի եւ Եվրոպայի պետությունների հատուկ ծառայությունների միջեւ շփումները դադարեցին այն բանից անմիջապես հետո, երբ Ֆրանսիան սկսեց աջակցել Սիրիայում հակակառավարական զինված խմբավորումներին:
«Ահաբեկչության դեմ պայքարում գործընկերություն չի կարող լինել, եթե քաղաքական թշնամություն գոյություն ունի»,- ընդգծել Է Ասադը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: