ՄԱԿ-ը խնդրել Է 72-ժամյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում
International newsՄԱԿ-ը դիմել Է ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Թուրքիային՝ խնդրելով եռօրյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել Է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի օգնական Յան Էգելանը՝ ամփոփելով Սիրիա հումանիտար մուտքի նպատակային խմբի՝ Ժնեւում կայացած հերթական նիստի արդյունքները:
«Մեզ 72-ժամյա լիակատար զինադադար Է հարկավոր Է, որպեսզի օգնություն հասցնենք Արեւելյան Գուտա: Եվ դա մեզ հարկավոր Է անել առաջիկա օրերին»,-ասել Է նա:
Էգելանը հավելել Է, որ ՄԱԿ-ի նիստում դիմել Է Սիրիայի աջակցման միջազգային խմբի երկրներին, մասնավորապես, ԱՄՆ-ին, ինչպես նաեւ Ռուսաստանին ու Թուրքիային՝ որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր-երկրների՝ խնդրելով հնարավորություն ընձեռել հումանիտար օգնություն հասցնելու Սիրիա:
«Մեզ «կանաչ լույս» Է անհրաժեշտ ՄԱԿ-ի՝ ապրիլի-մայիսի հումանիտար պլանի համար, որպեսզի օգնության հասնենք 1 մլն մարդու»,-ասել Է նա:
Էգելանի խոսքով՝ ներկայում «հատուկ համաձայնագիր Է անհրաժեշտ Արեւելյան Գուտայի վերաբերյալ, ոչ ոք Արեւելյան Հալեպի կրկնություն չի ցանկանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: