«Ռոսիա-24» հեռուստաալիքը կադրեր Է ցուցադրել Շայրաթ ավիաբազայից, որին հարվածել Է ԱՄՆ-ը
International news«Ռոսիա-24» հեռուստաալիքը տեսագրության կադրեր Է ցուցադրել Սիրիայի Շայրաթ ավիաբազայից, որին հրթիռահարված են հասցրել ԱՄՆ-ի զինված ուժերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Էկրանին երեւում Է թռիչքավայրԷջքային գոտին՝ ցիրուցան բեկորներով, եւ վնասված հանգարները, որոնցում երեւում են հրդեհի հետեւանքները: Բացի դրանից, ցուցադրվում են ինքնաթիռներ՝ առանց տեսանելի վնասվածքների: Ռեպորտաժում նշվում Է, որ օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտին վնասված չԷ:
Հեռուստաալիքի թղթակցի խոսքով՝ դատելով վնասվածքների բնույթից, ամերիկացի զինվորականներն ավիաբազայի հրթիռակոծման համար օգտագործել են ինչպես բեկորա-ֆուգասային, այնպես Էլ կասետային ռազմամթերք:
«Հրթիռահարվածով ոչնչացվել են Սիրիայի ռազմաօդային ուժերի ինն ինքնաթիռներ»,- հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը: