Ոստիկանությունը Ստոկհոլմի միջադեպը որակում է հնարավոր ահաբեկչություն
International newsԱռնվազն երեք մարդ Է զոհվել Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում մարդկանց բազմության մեջ բեռնատար ավտոմեքենայի մխրճվելու հետեւանքով: Խոսքը կարող Է վերաբերել ահաբեկչական գործողությանը:
Այդ մասին հայտնել Է Aftonbladet թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների:
Ականատեսները պատմում են հարյուրավոր մարդկանց մասին, որոնք փողոցով փախչում Էին բեռնատարից: Նրանց խոսքով՝ մայթին պառկած են մի քանի մարդիկ, որոնց օգնություն են ցույց տալիս բժիշկները:
Ոստիկաններն առայժմ չեն կարող հավելյալ տեղեկատվություն տրամադրել միջադեպի մասին: Պատահարի վայրը շրջապատված Է, այնտեղ աշխատում են ոստիկաններն ու բժիշկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: