Գիտնականներ. Չափից ավելի ֆիզիկական ակտիվություն էլ կարող է վնասել սիրտը
LifestyleԻնչպես բազմիցս նշել ենք մեր հոդվածներում, ֆիզիկական վարժություններն ամրապնդում են մարդու առողջությունը, օգնում բարելավել սրտի աշխատանքը: Սակայն վերջերս ամերիկացի մի խումբ գիտնակններ պարզել են, որ որոշ դեպքերում դրանց չափից ավելի կիրառումը կարող է հակառակ արդյունքն ունենալ՝ վնասել Ձեր սիրտը:
Հետազոտողները պարզել են, որ ֆիզիկակական վարժություններով` մասնավորապես վազքով և հեծնվավազքով չափից ավելի զբաղվելը վնասում է սրտի բնականոն աշխատանքին:
Daily Mail-ի պնդմամբ` առողջությանը չվնասելու համար այդ վարժություններով պետք է զբաղվել չափի մեջ՝ օրեկան 1 ժամից ոչ ավելի: Եթե մարդը նշված ժամանակից ավելի է զբաղվում դրանցով, դա հանգեցնում է սրտի և զարկերակների կառուցվածքային փոփոխությունների, որոնք էլ իրենց հերթին խափանում են սրտի բնականոն աշխատանքը ու, հետևաբար, սկսում դանդաղ վնասել սիրտը:
Այս բացահայումը միտված չէ մարկանց ակտիվ կենսակերպ վարելուց ետ պահելուն, քանի որ կանոնավոր կերպով դրսևորվող ֆիզիկական ակտիվությունը կարող է մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև` արյան բարձր ճնշման, գիրացման և սրտի կաթվածի կանխարգելման բավական մեծ արդյունավետ միջոց լինել: Գիտնակնների գլխավոր նպատակն է զգուշացնել մարդկանց, որ դրանց կիրառումը պետք չէ չարաշահել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: