Խոլեստերինը պաշտպանում է ուղեղի նյարդերը
LifestyleՊարզվում է, որ խոլեստերինով հարուստ ճաշատեսակներն կարող են օգնել ուղեղի աշխատանքի վրա ազդող մահացու գենետիկ խանգարումներով տառապող հիվանդներին, քանի որ այն պաշտպանում է ուղեղի նյարդերը:
Մի խումբ եվրոպացի գիտնակններ մկների վրա մի շարք հետազոտություններ են կատարել, որոնք տառապում էին Պելիցեուս-Մերցբախերի հիվանդությամբ: Այս հիվանդության դեպքում կանգ է առնում ուղեղի նյարդերի պաշտպանական թաղանթի` միելինի արտադրությունը, որն ապահովում է ուղեղի բնականոն աշխատանքը: Գիտնակնները պարզել են, որ այդ նյութի չարտադրվելու հետևանքով նյարդերը դառնում են թույլ, խոցելի, իսկ օրգանիզմի ուղարկած ազդակները վատ են հասնում ուղեղին, ինչի հետևանքով առաջ են գալիս շարժունակության և իրականության ընկալման հետ խնդիրներ:
Միելինի պաշտպանական թաղանթն ի վիճակի չի լինում ձևավորվել` բջիջների չափից ավելի շատ պրոտեին արտադրելու պատճառով, ինչի հետևանքով բջիջներում սկսում է խցանում առաջացնել: Այժմ գիտնակնները պարզել են, որ խոլեստերինն այդ խցանումների դեմ պայաքարող, դրանք քանդող և պրոտեինները դուրս հանող արդյունավետ միջոց կարող է դառնալ:
Գիտնականները առավել հակված են այն տեսակետին, որ որքան շուտ կիրառվի խոլեստերինով հարուստ ճաշացանկ, այնքան ավելի արդյունավետ այն կլինի և կպաշտպանի ուղեղի նյարդերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: