Խորհուրդներ մայրերին. ինչպե՞ս սովորեցնել երեխաներին վերահսկել իրենց
LifestyleՓորձառու հոգեբանները խորհուրդ են տալիս, թե ինչպես կարելի է երեխաներին սովորեցնել վերահսկել իրենց՝ վերահսկել սեփական վարքն ու ցանկությունները։
Ինչպես հայտնում է BBC-ն, ինքնավերահսկողությունը օգնում է հրաժարվել որևէ գայթակղիչ, սակայն վնասակար երևույթներից: Այն թույլ է տալիս նաև հանգստություն պահպանել սթրեսային վիճակներում, վերահսկել զայրույթի պոռթկումները: Երեխայի համար պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի նա ինքը ընտրություն կատարի, բայց և մշտապես զգա ծնողի աջակցությունը:
Ընտրություն կատարել կարողանալը և գիտակցությունը դեպի այն կարևոր փաստը, որ դու ընտրություն ունես, առաջացնում է իրավիճակի և սեփական վարքագծի վերահսկողության զգացում: Ուստի պետք է խթանել մշտապես նաև երեխայի շփումն այլ երեխաների հետ:
Գիտնակնները պնդում են, որ երեխայի վարքագծի կարգավորման և խոսքի զարգացման միջև գոյություն ունի սերտ կապ: Մեծ բառապաշար ունեցող և ինտելեկտուալ ու բարձր մակարդակով երեխաների շրջանում ինքնակարգավորման հմտություններն առավել զարգացած են:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: