Ռուս զինվորականները կսպառազինվեն «Ս 500» նոր ԶՀՀ-ով
International newsՌուսաստանի Օդատիեզերական ուժերը մոտ ժամանակներս կսպառազինվեն «Ս 500» հեռանկարային զենիթ- հրթիռային համալիրով, լրագրողներին այս մասին հայտնել է ՕՏՈւ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Մենք ամեն տարի ստանում ենք Ս-400 զենիթ-հրթիռային համալիրների հինգական կոմպլեկտ, նոր ռադիոտեղորոշիչ կայաններ՝ այդ տեմպերը մեզ բավարարում են, ընթանում է շարունակական զարգացում, մենք եւ արդյունաբերությունը տեղում չենք դոփում, արագացված տեմպերով մշակվում է Ս-500 նորագույն համալիրը ու մոտ ժամանակներս հակաօդային պաշտպանության զորքերը կսպառազինվեն դրանով»,- ասել է նա։
Ավելի վաղ Օդատիեզերական պաշտպանության բարձրագույն ակադեմիայի ղեկավար գեներալ –լեյտենանտ Վլադիմիր Լյապորովը հայտնել էր, որ Ռուսաստանի ԶՈւ-ը առաջին անգամ սկսել են մասնագետներ պատրաստել «Ս-500» համալիրների հետ աշխատելու համար։