5 յուրօրինակ տարբերակ՝ Զատկի տոնի հավկիթները զարդարելու համար
LifestyleԶատկի տոնին հավկիթներ ներկելը հին ավանդույթ է, որը պահպանվում է տասնամյակների ընթացքում։ Ի սկզբանե դրանք ներկում էին սոխի կճեպի օգնությամբ, սակայն այժմ կան բազմապիսի այլ տարբերակներ, որոնց շնորհիվ ձեր տոնական սեղանն ավելի գեղեցիկ ու յուրօրինակ կդառնա։
Ահա, թե ինչպես կարելի է ներկել հավկիթները։
1. Գծավոր հավկիթներ ստանալու համար մի քանի գույն բացեք ջրում ու հավկիթները հերթականությամբ իջեցրեք ներկանյութի մեջ։ Չորանալուց հետո հակառակ կողմով դրեք մեկ այլ ներկի մեջ։

2. Նկարազարդ հավկիթներ ստանալու համար փորձեք հավկիթը սովորական գուաշով ներկել ու միանգամից վրան մատիտով նկարել։ Կարևոր է, որ մատիտը փափուկ լինի։


3. Ժանյակավոր հավկիթներ ստանալու համար հավկիթը փաթաթեք ժանյակի կտորով ու շոգեխաշեք ցանկացած գույնի ներկանյութի մեջ։ Այնուհետև հանեք ժանյակը։



4. Փայլփլուն հավկիթներ ստանալու համար դրանց մի հատվածի վրա սոսինձ կամ սպիտակուց քսեք ու իջեցրեք փայլերի մեջ։ Այս դեպքում կարևոր է, որ փայլերը սննդի խանութներից գնեք, իսկ եթե կոսմետիկ փայլեր են, ապա մինչ ուտելն ուշադիր մաքրեք դրանք։

5. Օգտագործեք թելեր։ Շոգեխաշած հավկիթները փաթաթեք տարբեր գույների թելերով ու ամրացրեք սոսնձով։
