Yerevan, 16.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԿԸՀ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը

Politics

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումն՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովը՝ մինչև ընտրությունների արդյունքն երի ամփոփման վերաբերյալ որոշում կայացնելը պետք է քննի դաշինքի ներկայացրած դիմումը և որոշման մեջ ամրագրի նաև դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը: «Դիմումը բաղկացած է 121 էջից,  պարունակում է 21 բաժիններ, որոնցում ներկայացված են իրավական դիրքորոշումներ, փաստական հանգամանքներ, որոնք բերվել են դիմումով ներկայացվող  պահանջները հիմնավորելու նպատակով»,- նշեց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ իրենք ծանոթացել են դիմումում առկա բոլոր փաստական և իրավական հիմքերին, բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրվել են հանձնաժողովի անդամների կողմից: Դիմումը ԿԸՀ է ներկայացված օրենքով սահմանված ժամկետներում՝ 2017թ. ապրիլի 7-ին:

Այնուհետև ԿԸՀ նախագահը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից լիազորված, «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին հնարավորություն տվեց մեկ ժամվա ընթացքում ներկայացնել դիմումը: Տիգրան Եգորյանը նիստի ընթացքում ներկայացրեց միջնորդություն՝ դիմումում ներկայացված փաստական հանգամանքներում լրացումներ կատարելու վերաբերյալ: ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը՝ որպես հիմնավորում ներկայացնելով այն հանգամանքը, որ փաստական հանգամանքները պետք է ներկայացվեն օրենքով սահմանված ժամկետներում, քանի որ դիմումի քննության ժամկետները սահմանափակ են:

Եգորյանի կողմից դիմումը ներկայացնելուց հետո ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ որոշումն՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների վերաբերյալ, որում ներառված էր նաև հանձնաժողովի որոշումը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի մասին: ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն պայմանով, որ թույլ տրված խախտումները թույլ չեն տալիս պարզել ընտրությունների արդյունքները, երբ արձանագրված խախտումները կարող են կասկածի տակ դնել արդյունքները: «Օրենքը չի սահմանում խախտումների քանակ կամ տեսակ, որոնց առկայությունը հիմք կհանդիսանա ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Որևէ ընտրատեղամասում եղած  խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ մյուս տեղամասերում նմանատիպ խախտումների վերաբերյալ ենթադրություններ անելու համար: Ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների կամ կուսակցությունների ստացած ձայների քանակի  վրա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումին՝ Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ դիմումում առկա են խախտումների վերաբերյալ դիտարկումներ միայն ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 13 տոկոսի վերաբերյալ: «Դիմումում որոշ դեպքերում հստակ նշված չեն տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ դատողություններ են անում, մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, իսկ մի քանի տասնյակ փաստական տվյալներ վկայում են ոչ թե խախտման առկայության, այլ դրա բացակայության մասին: Դիմումին կից ներկայացված չէ որևէ պատշաճ ապացույց: Այն զուրկ է իրավական հիմնավորումներից»,- ընդգծեց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ներկայացված դիմումը հիմնազուրկ է, իսկ դրանով վկայակոչված դատողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար:  

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia