Կահիրեի օդանավակայանում մտցվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ
International newsԵգիպտոսի 2 քաղաքներում կիրակի իրականացված ահաբեկչություններից հետո Կահիրեի միջազգային օդանավակայանում մտցվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: Այս մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ «անվտանգության ուժեղացված միջոցառումներ են մտցված ինչպես օդանավակայանի շենքում, այնպես էլ նրան կից տարածքում, անվտանգության եւ ոստիկանության բոլոր ուժերը բերված են բարձր պատրաստականության վիճակի»: Օդանավակայան տանող բոլոր ճանապարհներին անցակետեր են ստեղծվել, ստուգվում են առանց բացառության բոլորը, ովքեր ուղեւորվում են օդանավակայան:
Կարմիր ծով գավառի իշխանությունները, որտեղ են գտնվում Սուրբ Անտոնիոսի եւ Սուրբ Պողոսի եկեղեցիները, կարգադրել են ուժեղացնել քրիստոնական եկեղեցուն պատկանող բոլոր օբյեկտների պահպանությունը:
Նահանգապետի հատուկ հրամանով անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են մտցվել տուրիստական քաղաքներում: Ուժեղացվել են ոստիկանական վերակարգերը հյուրանոցներում, տուրիստական գյուղերում պարեկում են շներով ոստիկանները:
Եգիպտոսի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Եգիպտոսի 2 քաղաքներում ղպտի եկեղեցիներում կիրակի մահապարտների իրականացված 2 ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 44 մարդ, ավելի քան 100 մարդ տուժել է: Թանթա քաղաքում զոհվել է 31 մարդ, Ալեքսանդրիայում՝ 13: