Աշխարհը տառապում է պատերազմներից և ահաբեկչությունից. Հռոմի պապը դատապարտել է պայթյունը եգիպտական եկեղեցում
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Եգիպտոսի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, տասնյակները` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, կիրակնօրյա պատարագի ժամանակ սրբազան քահանայապետը ելույթ ունենալիս նշել է, որ աշխարհը տառապում է պատերազմների, ահաբեկչության պատճառով և «զինված ու ավիահարվածներ իրականացնելու պատրաստների շահերի»:
Ֆրանցիսկոս պապը, որևէ հստակ մատնանշում չանելով Միջին Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, ընդգծել է, որ լարվածությունը ողջ աշխարհում սրվել է սիրիական ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների ֆոնին:
«Աղոթում եմ զոհերի և տուժածների համար: Թող աստված վերափոխի ահաբեկչություն, բռնություն և նույնիսկ զենքի շրջանառությամբ զբաղվող մարդկանց սրտերը», - ասել է պապը պատարագի ժամանակ: