Իտալիան փակել են Լուկա նահանգի օդային տարածքը, որտեղ անցկացվելու է G7-ի ԱԳ նախարարների հանդիպումը
International newsԻտալիայի իշխանությունները փակել են Լուկա նահանգի օդային տարածքը, որտեղ ապրիլի 10-ին եւ 11-ին անցկացվելու է «Մեծ յոթնյակի» (G7) ԱԳ նախարարների գագաթաժողովը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտնել է Իտալիայի Քաղավիացիայի ազգային ծառայությունը:
Առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 20:00-ն քաղավիացիայի, ինչպես նաեւ դրոնների եւ գերթեթեւ թռչող սարքերի թռիչքները կարգերվեն: Բացի այդ, մասնակի կփակվեն նաեւ հարեւան Պիզա եւ Մասա Կարրարա նահանգների օդային տարածքները:
Նշվում է, որ արգելքը չի վերաբերում պետական օդանավերին եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների օդանավերին եւ ուղղաթիռներին:
Շուրջ 90 հազար բնակչություն ունեցող Լուկա քաղաքում, որտեղ անցկացվելու է հանդիպումը, անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվելու: Քաղաքի պատմական կենտրոնում արգելված կլին տրանսպորտի երթեւեկությունը՝ բացառությամբ հատուկ թույլտվություն ունեցող տրանսպորտային միջոցների: Երկու օր շարունակ փակ կլինեն նաեւ դպրոցներն ու պետական հաստատությունները: