Ֆրանսիայի հնագույն ԱԷԿ-ը կփակեն մինչեւ 2020 թվականը
International newsՖրանսիայի կառավարությունը հստակեցրել է Ֆեսենհայմի ատոմային էլեկտրակայանի փակման պայմանները: Այսպիսով, Ֆրանսիայի հնագույն ԱԷԿ-ը կդադարի գործել Ֆլամանվիլի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի գործարկման մեկնարկին, որը տեղի կունենա 2019 թվականից ոչ շուտ:
Ըստ DW-ի՝ ֆրանսիական EDF էներգետիկ կոնցեռնի տնօրենների խորհուրդն ավելի վաղ որոշում էր կայացրել, որ Ֆեսենհայմի գործարկումը դադարեցնելու հայտ հնարավոր է ներկայացրել միսյն Ֆլամանվիլի նոր ռեակտորը շահագործման հանձնելուց 6 ամիս առաջ: Գերմանիայի իշխանությունները, սակայն, Փարիզին կոչ են արել հնարավորինս արագ փակել ատոմակայանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Ֆեսենհայմի ԱԷԿ-ը փակել դեռեւս 2016 թվականին, իսկ Ֆլամանվիլի ռեակտորը պետք է շահագործման հանձնվեր 2012 թվականին, սակայն շինարարության ընթացքում պարբերաբար խնդիրներ էին առաջանում, եւ ռեակտորը դեռեւս չի գործում:
Ֆեսենհայմի ԱԷԿ-ը շահագործվում է 1977 թվականից եւ գտնվում է ֆրանսիական Ստրասբուրգից 100 կմ, գերմանական Ֆրայբուրգից 25 կմ եւ շվեյցարական Բազելից 40 կմ հեռավորությամբ: Երեք երկրների բնապահպանները երկար ժամանակ փորձում են հասնել ԱԷԿ-ի շահագործումը դադարեցնելուն, որտեղ մշտապես վթարներ են տեղի ունենում: Բացի այդ՝ քննադատներն ահազանգում են շրջանում հնարավոր երկրաշարժերի մասին: