Լեգեդար «Нива»-ի 40-ամյակի կապկցությամբ АвтоВАЗ-ը սահմանափակ քանակով նոր ամենագնաց Lada 4×4 է թողարկելու (Photo)
LifestyleԱպրիլի 5-ին լրացավ լեգենդար «Нива» ամենագնացի 40-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ АвтоВАЗ-ը Lada 4×4-ի նոր մոդել է թողարկում, որը հենց այդպես էլ կոչվելու է «40 Anniversary» (40-ամյա հոբելյան):
Նոր մոդելի արտաքին տեսքը էականորեն կտարբերվի սովորական Նիվայից․ սկսած անվահեծանների նոր դիզայնից, վերջացրած բեռնախցիկի վրա արված «40 Anniversary» գրությունով: Մեքենայի սրահը երեք գույնանի կաշվով կպատվի, կլինեն հատուկ գրությամբ գորգեր, նոր կառավարման վահանակ և այլն:
Տեխնիկական մասով այն ոչ մի փոփոխության չի ենթարկվի:
Ընդհանուր առմամբ АвтоВАЗ-ը նախատեսում է թողարկել 1977 հոբելյանական ամենագնաց (մոդելի թողարկման տարեթվին համապատասխան): 1977 թ․-ի ապրիլի 5-ին սկսվեց ВАЗ-2121 »Нива»-ի սերիական արտադրությունը:

Նոր մեքենայի վաճառքի ամսաթիվն ու գինն առայժմ հայտնի չեն, բայց կան դրա լուսանկարները:
.jpg)
