Մասուրի բացառիկ օգտակար հատկությունները
LifestyleԳիտնականները մասուրի հյութից դեղամիջոց են ստեղծել: Նրա հիմնական նշանակությունը օսթեոարթրիտի դեպքում ցավազրկումն է: Այս հիվանդությունը սահմանափակում է մարդու շարժումները: Դեղահաբերն առավել արդյունավետ են, եթե ցավում է մարդու ձեռքը:
Հաղորդում են, որ դեղամիջոցը ստեղծվել է հատուկ միացության հիման վրա: Ակտիվ միացությունը ստացվել է չորացված մասուրից՝ հատուկ եղանակով: Միացությունը մեղմացնում է ցավերը: Դեռևս ստուգել են 30 կամավորների վրա:
Կոպենհագենի համալսարանի կողմից անցկացվող հետազոտությունը թույլ է տվել հաստատել, որ միջոցն օրվա ընթացքում օսթեոարթրիտի ախտանշանները մեղմացնում էր, եւ այն օգտագործող անձինք երեք անգամ քիչ էին ցավազրկող օգտագործում: Հայտնի է, որ մասուրը C վիտամին և լիկոպին է պարունակում: Սրանք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք նվազեցնում են բորբոքումների եւ խոլեսթերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: