Չհրապարակված լուսանկարներ Սոֆի Մխեյանի 33–ամյակի խնջույքից
LifestyleTert.am Life–ը գրում է.
Երգչուհի Սոֆի Մխեյանը ապրիլի 8–ին ընկերների և հարազատների հետ Երևանի ժամանցային վայրերից մեկում նշել է 33–ամյակը։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել տարեդարձի խնջույքի լուսանկարները։
Մոտ 13 տարի բեմական գործունություն ծավալած երգչուհին տարեդարձի օրը բազմաթիվ շնորհավորական նամակներ և զանգեր է ստացել դեռևս կեսգիշերից։ Երկրպագուներն ու ընկերները Սոֆիի ֆեյսբուքյան էջում շնորհավորանքների տեղատարափ էին արել։
Երեկոյան Սոֆիի տարեդարձը տոնի են վերածել ընկերներն ու հարազատները։ Երգչուհու ծննդյան խնջույքին ներկա էին Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Անդրեն, Էրիկը և այլք։


Շարունակությունը՝ այստեղ: