Մոսուլում ռազմական գործողությունների հետևանքով փախստական է դարձել ավելի քան 350 հազար մարդ
International newsՄիավորված ազգերի կազմակերպության տվյալներով` Իրաքի Մոսուլ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 350 հազար մարդ դարձել է փախստական:
Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Ժուժարիկը:
«Մարդկանց փախուստը Մոսուլից շարունակում է. ավելի քան 17 հազար մարդ փախստական արդեն իսկ լքել է քաղաքը միայն այս շաբաթ և կիրակի օրերի ընթացքում»,- նշել է Ժուժարիկը:
Նրա խոսքով` ավելի քան 352 հազար մարդ մնացել է անօթևան, նրանցից 280 հազարը` ռազմական գործողությունների հետևանքով:
Իրաքի զինվորականների և կոալիցիոն ուժերի կողմից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը մեկնարկել է դեռևս 2016 թվականի հոկտեմբերից: 2017 մարտին կառավարական ուժերը հայտարարել են, որ ամբողջապես շրջափակել են Մոսուլը և ներկայումս «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին: