Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բազմազավակ ընտանիքներին բնակարաններ հատկացվեցին

Society

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում՝ Ազատամարտիկների թաղամասում, կառուցվում են նոր առանձնատներ՝ «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից: Անցած տարի այս թաղամասում, չնայած ապրիլյան պատերազմական իրադարձություններին, շահագործման հանձնվեցին 10 առանձնատուն և 8 բնակարանով մեկ շենք:

Բնակարանները հատկացվեցին բազմազավակ ընտանիքների, նորապսակների, զինվորականների: Բնակարանամուտին ներկա էր նաև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Արդեն մեկ ամիս է, ինչ թաղամասում 11 նոր առանձնատուն է կառուցվում: Վերջերս շրջվարչակազմի ղեկավարի խորհրդական Սեյրան Պողոսյանի հետ այցելեցի Իշխանաձոր, ծանոթացա կատարված աշխատանքներին, զրուցեցի շինարարության պատասխանատուների, շինարարների հետ: Տարվա սկզբից շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից բարեկարգվում են նաև շրջանի ճանապարհները:

Այժմ բարեկարգման ընթացքում է Բերձոր-Իշխանաձոր հատվածը: Մինչ Իշխանաձոր հասնելը՝ Ծաղկաբերդ-Հակարի գյուղերի մոտ հանդիպեցինք ճանապարհաշինարարներին: Աշխատանքների պատասխանատու Արամայիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ 1 ամսվա ընթացքում բարեկարգվել է մոտ 30կմ ճանապարհ: Բացի միջհամայնքային ճանապարհներից, աշխատանքներ են իրականացվել նաև Վուրգավան, Ուռեկան, Հակարի և այլ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհներում: Վերանորոգվել է նաև Հակարի գետի՝ դեպի Ծաղկաբերդ տանող կամուրջը:

Ա. Խաչատրյանը հավելեց նաև, որ մոտ 1 շաբաթից կավարտեն տվյալ հատվածի ճանապարհների բարեկարգումը, և աշխատանքը կշարունակեն նոր հատվածներում: Հարթեցնող տեխնիկայի վարորդ Ռադիկ Մեսրոպյանն անցած տարվա նոյեմբերից է այս հատվածում, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից է: Կարևորում է իր աշխատանքը, ձգտում հնարավորինս որակյալ աշխատանք իրականացնել: Գոհ է, որ ունի աշխատանք և կշարունակի վարել իր հզոր մեքենան ու հարթեցնել Քաշաթաղի գլխավոր ճանապարհահատվածները:

Երբ անցնում էինք շրջանի հարավային թևի բնակավայրերով, մեր բնակիչները այգիներն էին մշակում, գարն անային այլ աշխատանքներ կատարում: Հավատում են հայ զինվորին՝ նա մշտապես անառիկ է պահելու հայրենի սահմանը, և վերահայացած մեր հայրենիքը գնալով ավելի է շենանալու, ծաղկելու: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն Իշխանաձորում էր, գոհ է շինարարական աշխատանքներից: Շինհրապարակում եռուզեռ է, 11 առանձնատան պատերն արդեն կանգուն են: Շինարարներն սկսել են կտուրները կապել:

Որմնադիր-վարպետներ Սլավիկ Թևանյանն ու Արևշատ Խարատրյանն այս ընթացքում 2 տունն են կառուցել: Թաղամասի շինարարությունը ղեկավարում է Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թե լունցը: Տեղեկացրեց, որ այս պահին աշխատում է 8 բրիգադ. մեկը՝ ՀՀ Արտաշատ քաղաքից, մնացածը Իշխանաձորից ու մոտակա բնակավայրերից են: Կարևորեց շինարարությունը նաև այն առումով, որ աշխատատեղ է, մոտ 100 մասնագետ ստիպված չեն եղել մեկնել արտերկիր, այլ աշխատում են տանը, և ժամանակին վարձատրվում: Թաղամասում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության կողմից խաղահրապարակ է կառուցվում:

Մոտ 1 ամսից տները պատրաստ կլինեն, և հնարավոր է ևս 10 կամ ավելի նման տներ կառուցվեն: Բացի բնակելի տներից, թաղամասում նաև ժամանցի կենտրոն է կառուցվում: Արտուշ Արզանյանը, ով ղեկավարում է կառուցման աշխատանքները, ասաց՝ նախատեսված է կենտրոնը շահագործման հանձնել հացահատիկի բերքահավաքի ժամանակ: Ա. Թելունցի հետ շրջեցինք շինհրապարակում. 10-ամյա Անդրանիկ Այվազյանն օգնում էր պապին, ով նորակառույցների համար հեծանների ամրաններ է գործում: Լավ է սովորում Անդրանիկը,որոշել է շինարար դառնալ և ազատ ժամերին պապի հետ մետաղյա ամրանների համար օղակներ է պատրաստում:

Վերադարձին Տիգրանավան գյուղի մոտ՝ Հակարի գետի ափին, հարևան մի քանի բնակավայրերի երիտասարդները ֆուտբոլ էին խաղում: Զրուցում եմ տղաների հետ. 3 հոգի զինվորականներ են, արձակուրդ են եկել մի քանի օրով: Վստահեցրին՝ Հայոց սահմանն անառիկ է, իսկ խաղաղությունը կհաստատվի ոչ թե Հակարին ու Ողջին թշնամուն փոխզիջելով, այլ դրանց ափերին գտնվող բնակավայրերում արարելով, այստեղ բնակվող մեր ժողովրդի անդորրը պաշտպանելով:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues