Մեյը, Մերկելը եւ Թրամփը համոզված են, որ Ասադը պետք Է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհի համար
International news Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք Է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհների համար, որոնք իրականացվել են Սիրիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագրին:
Դրանում նշվում Է, որ ապրիլի 10-ին կայացել են Թրամփի հեռախոսազրույցները Մեյի եւ Մերկելի հետ:
«Վարչապետ Մեյը եւ կանցլեր Մերկելը աջակցություն հայտնեցին ԱՄՆ-ի գործողություններին եւ Թրամփի հետ համաձայնեցին, որ կարեւոր Է պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին»,- ասված Է մամուլի տեղեկագրում:
Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:
Պենտագոնը պնդում Է, որ հենց այդ ավիաբազայից Է ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ կիրառելով քիմիական զենք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: