Հրաձգություն Կալիֆոռնիայի տարրական դպրոցում. երեք զոհ
International newsԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ - արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Ճշտված տվյալներով՝ դասասենյակ Է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն՝ ըստ որում վիրավորելով երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի ուշ ոստիկանությունում հայտնել են, որ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել Է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել Էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել Է նրա կողմից սպանված ուսուցչուհու ամուսինը:
Սան Բեռնարդինոյի ոստիկանությունը հայտարարել Է, որ իշխանությունն երը վերահսկում են իրադրությունը, եւ այս պահին քաղաքի բնակիչների համար սպառնալիքներ չկան:
2015 թվականի դեկտեմբերին Սան Բեռնարդինոյում երկու ամուսիններ ծայրահեղական քարոզչության ազդեցության ներքո աշխատավայրում Ծննդյան տոների երեկույթի ժամանակ գնդակահարել են 14 մարդու եւ վիրավորել առնվազն 20 հոգու: