Ֆրանսիայում զանգվածային բախումներից հետո փախստականների ճամբարն ամբողջությամբ այրվել է
International newsՖրանսիայի հյուսիսում քուրդ եւ աֆղան միգրանտների միջեւ զանգվածային բախումների հետեւանքով փախստականների ճամբարն ամբողջությամբ այրվել է: Տեղական իշխանությունների տվյալներով՝ միջադեպի հետեւանքով առնվազն 6 մարդ է վիրավորվել, 10 միգրանտ էլ տուժել է ծեծկռտուքի ժամանակ:
DW-ի փոխանցմամբ՝ ոստիկանության CRS հատուկ ստորաբաժանման զինվորները փորձել են անկարգությունների ժամանակ վերահսկողության տակ վերցնել իրադրությունը: Ոստիկանները նաեւ քարեր են նետել:
Ըստ AFP-ի՝ ճամբարի շուրջ 300 փայտե կառույցներն ամբողջությամբ այրվել են: Ճամբարի շուրջ 1500 բնակիչներ, հիմնականում՝ իրաքյան քրդեր, տարհանվել են: Նրանց ժամանակավոր բնակավայրերում կտեղավորեն: