Մոլդովայի կառավարությունում կոռուպցիայի գործով խուզարկություններ են տեղի ունենում
International newsԿոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի եւ Հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում կառավարությունում ու Մոլդովայի այլ պետական հաստատություններում։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի մամուլի քարտուղար Անժելա Ստարինսկուն։
«Իսկապես, տվյալ պահին խուզարկություններ տեղի են ունենում»,-հայտնել է Ստարինսկին։
Նրա խոսքով՝ գլխավոր պատճառը կոռուպցիայի գործն է։ «Մենք չենք կարող ամբողջ մանրամասները բացահայտել։ Միայն կասեմ, որ կոռուպցիայի այս գործում խառնված են պաշտոնյաներ, պրիմարներ (քաղաքապետներ) եւ որոշ տնտեսական գործակալներ», -նշել է Ստարինսկին։
Ինչպես հայտնել է Ստարինսկին՝ գործը կապ ունի հօգուտ մի շարք տնտեսական գործակալների ապօրինի տենդեր անցկացնելու հետ։