Քրիստինե Պեպելյանը Փարիզում նոր տեսահոլովակ է նկարահանել
LifestyleTert.am Life-ը գրում է.
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ ներկայացրեց իր «Հավատա» տեսահոլովակը։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Ժակլին Թադևոսյանն է, տեսահոլովակը նկարահանել է Զառա Նազարյանը։ Նախագծի պրոդյուսերը Սոֆյա Գուլյան է։ Տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում։ Tert.am Life–ը Քրիստինեի հետ խոսել է նոր աշխատանքի մասին, որի առաջին մանրամասներն ու լուսանկարները երգչուհին կրկին մեզ էր վստահել։
«Նման տեսահոլովակ դեռ չեմ ունեցել։ Այն առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ տեսահոլովակում կան բոլորը, բացի ինձնից։ Տեսահոլովակի ասելիքը շատ էր, սյուժետային գիծ կար ու հատուկ նպատակ չկար, որ ամեն տեղ ես լինեմ։ Չեմ ուզում շատ ինքնավստահ երևալ, բայց հուսով եմ՝ հաղթահարել եմ այն ժամանակահատվածը, որ իմ ներկայությունը պարտադիր պիտի լինի ամեն տեղ։ Եթե կա իմ ձայնը, ապա ես երևում եմ։ Իմ ձայնն իմ դեմքն է»,– ասաց Քրիստինեն։

Երգչուհին նշեց, որ երգն ունի ասելիք: «Եթե կան հարցեր, կան նաև պատասխաններ։ Եթե կա դժվարություն, կա դրա լուծումը։ Ահա սա է երգի գաղափարը»։
Քրիստինեն շուտով կներկայացնի նաև երկրորդ տեսահոլովակը։ Երգը կոչվում է «Կամաց–կամաց»։ Երգի հեղինակներն են` Գուրո Գասպարյանն ու Նարեկ Ստամբուլթյանը։ Տեսահոլովակը նկարահանել են Փարիզում։
Շարունակությունը՝ այստեղ: