Ֆիյոնը հրաժարվել է քննարկել իր կնոջ մասին նոր սկանդալային տվյալները
International newsՖրանսիայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը France2 հեռուստաալիքի եթերում հրաժարվել է քննարկել Mediapart պորտալի տեղեկությունը՝ կնոջ աշխատանքի տեղավորման հետ կապված հերթական կեղծիքի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պարզվել է, որ Ֆիյոնի կինը՝ Պենելոպեն, Ֆրանսիայի Ազգային ժողովում որպես Ֆիյոնի օգնական աշխատանքի է տեղավորվել ոչ թե 1986-ից, ինչպես ավելի վաղ պնդում էր Ֆիյոնն ինքը, այլ 1982-ից։
«Ես չեմ ուռճացնի բամբասանքի այս շարքը։ Ես այդ հարցերի շուրջ այլեւս ոչ մի բառ չեմ ասի», - ասել է Ֆիյոնը։