«Վաղուց զգացմունքների նման փոթորիկ չէի ունեցել». Ալեքսան Լևոն Մալխասյանի մասին
Lifestyle«Фабрика звезд 4» նախագծից հայտնի երգչուհի Ալեքսան այժմ Հայաստանում է: Երգչուհին Ինստագրամում լուսանկարներ է հրապարակում և պատմում իր տպավորությունների մասին։ Նրան դուր է եկել Երևանը։ Այստեղ երգչուհին իր ժամանակն ուրախ է անցկացում։
Ալեքսան ներկա է եղել նաև Լևոն Մալխասյանի համերգին։
«Այս հանճարեղ մարդն ինձ գերեց։ Լևոն Մալխասյան, Դուք Աստվածատուր երաժիշտ եք։ Ես վաղուց զգացմունքների նման փոթորիկ չէի ունեցել, շշմելու հաճույք էր։ Ես 30 րոպե արտասվում էի և չկարողացա արցունքներս զսպել նաև համերգից հետո։ Նրանք, որոնք դեռևս չեն հասցրել նրա համերգին լինել, շատ եմ խնդրում, անպայման գնացեք»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։