Պասիվ ծխելը տկարամտությո՞ւն
LifestyleBBC-ի փոխանցմամբ` համալսարանի գիտնականները պարզել են, որ պասիվ ծխելը կարող է հանգեցնել տկարամտության զարգացմանը: Սա առաջին հետազոտությունն էր, որը կարողացավ կապ գտնել պասիվ ծխելու և նյարդային բնույթի հիվանդության միջև:
Այս հարցի շուրջ հետազոտությունները տևել են մոտ 11 տարի, որի ընթացքում հարցմանը մասնակցել է մոտ 7000 մարդ, որոնց տարիքը գերազանցում է 60 տարին:
Գիտնականները կամավորներին հետազոտել են 3 փուլով` 2001-2003թթ., 2007-2008թթ. և 2011-2012թթ.: Բացի այդ, նրանք անցկացրել են հարցում` «Արդյո՞ք դուք ենթարկվել եք ծխախոտի ծխի ազդեցությանը» թեմայով: Հատկանշական է, որ այս հիվանդությունը ունեն այն մարդիկ, ովքեր ծխում են կամ նույնիսկ ժամանակին ծխել են:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: