Հայտնի են «Նոր ալիք 2017»-ում Հայաստանի ներկայացուցիչների անունները
LifestyleBravo.am-ը գրում է.
Սոչիում կայանալիք «Նոր ալիք 2017»-ում Հայաստանը ներկայացնելու են Սյուզաննա Մելքոնյանը եւ «Արցախի ձայներ» խմբից Էռնա Միրզոյանը։ Երաժշտական տարբեր նախագծերից հայտնի Սյուզաննան, ով վերջերս մասնակցում էր նաեւ «Դեպի Եվրատեսիլ»-ին, BRAVO.am-ին պատմել է միջազգային մրցույթի նախընտրական փուլի մանրամասները։
Ապրիլի 7-ին եւ 8-ին Մոսկվայում կայացած փուլում 96 հոգուց եզրափակիչ է անցել 15 մասնակից.«Այս մրցույթով հետաքրքրված եմ վաղուց, երբ իմ ավագ գործընկերները մասնակցում էին, եւ Հայաստանում թեժ քննարկումներ էին։ Երազում էի, որ մի գեղեցիկ օր ես էլ կհայտնվեմ այդ բեմում, բայց չէի պատկերացնում, որ այս տարի կընտրվեմ։ Հայտ ներկայացնելը ծավալուն աշխատանք էր. պետք է ունենաս հեղինակային կամ քեզ համար գրված երգ, եւս մի քանի երգ՝ MP3 ձեւաչափով, բացի այդ, երեք բեմական, կերպարային լուսանկար: Առանց տեսանյութերի, վոկալով ու լուսանկարով են մեզ ընտրել։ Հայտագրումից տասն օր անց զանգահարեցին լավ լուրով:)»,-ասել է նա:
Շարունակությունը՝ այստեղ:
