Գարիկ Մարտիրոսյանն ու ընկերները խայտառակել են երգչուհի Օլգա Բուզովային
LifestyleՄի քանի ամիս առաջ ռուսական շոուբիզնեսում հայտնվեց նոր աստղ։ Հաղորդավարուհի Օլգա Բուզովան երաժշտական կարիերա է սկսել։ Նա ավելի ու ավելի ճանաչված երգչուհի է դառնում։
Martialiti-ը գրում է, որ Օլգան որոշել է երգչուհի դառնալ ամուսնու՝ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ աղմկահարույց բաժանումից հետո։ Այժմ նորահայտ երգչուհին բազմաթիվ համերգներ է ունենում, որոնց ներկա են գտնվում նաև հայտնի մարդիկ։
Վերջերս րոկուս համալիրում կայացել է Բուզովայի մենահամերգը, որին ներկա են եղել նաև «Прожекторперисхилтон»-ի հաղորդավարները։ Սակայն համերգն այնքան էլ լավ չի անցել, քանի որ Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Ցիկալոն բեմում խայտառակել են երգչուհուն։
Համերգից առաջ Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, որ արդեն կարող են միացնել ֆոնոգրաման, իսկ երգի ընթացքում Սերգեյ Սվետլակովը երգչուհու ձեռքից խլել է բարձրախոսը, նրա ձեռքին բարձրախոս չի եղել, իսկ երգը շարունակվել է, արդյունքում բոլորը տեսնել են, որ նա կենդանի չէր երգում։