Զեֆիրն ամենաօգտակար քաղցրավենիքն է
LifestyleՊարզվում է, որ 16-18 ժամվա ընթացքում արյան բաղադրության մեջ զգալիորեն պակասում է շաքարը, ինչն ազդում է մարդու էներգիայի ու աշխատունակության վրա: Գիտնականները խորհուրդ են տալիս այդ ժամանակ անցնել աղանդերին: Կարեւոր է աղանդերի ընտրությունը, որը բաղկացած պետք է լինի ոչ թե «դատարկ» ածխաջրածիններից, այլ օգտակար նյութերից: Ամերիկացի դիետոլոգները համարում են, որ ամենալավ քաղցրավենիքը զեֆիրն է:
100 գրամ զեֆիրը պարունակում է 300 կկալ, ինչն ավելի քիչ է, քան քաղցրավենիքի մյուս տեսակներում: Զեֆիրը տարբերվում է նրանով, որ դրանում ճարպեր չկան, այլ միայն սպիտակուցներ ու ածխաջրածիններ, որոնք չեն վնասում կազմվածքին: Այս աղանդերը պատրաստում են շաքարավազից, մրգային պյուրեից, ձվի սպիտակուցից ու ժելատինից: Ժելատինը նույնպես բուսական ծագում ունի: Պեկտինը ստանում են խնձորից, բազուկից կամ ձմերուկից: Այս նյութն օրգանիզմից դուրս է հանում տոքսինները, ծանր երկաթների իոնները, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը, բացի այդ ունի նաեւ հակավարակային ազդեցություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: